Ավստրալիան դարձավ երրորդ երկիրը, որն ունի ավելի քան 1000 Bitcoin բանկոմատ

Ավստրալիան դարձավ երրորդ երկիրը, որն ունի ավելի քան 1000 Bitcoin բանկոմատ

Ավստրալիայում կրիպտոարժույթի բանկոմատների թիվն ավելացել է՝ հասնելով 1,013 միավորի։ Coin ATM Radar ծառայության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ից (31,191) և Կանադայից (3,009) հետո այն երրորդ երկիրն է սարքերի նման քանակով։

ԱՄՆ-ն իր առաջին 1,000 կրիպտո բանկոմատները տեղակայեց 2017 թ.-ի նոյեմբերին, իսկ Կանադան՝ 2021թ. հունվարին:

Bitcoin բանկոմատների տեղադրման տեմպերը վերսկսել են աճը 2023 թ. հունիսին: Գրելու պահին ամբողջ աշխարհում սարքերի ընդհանուր թիվը կազմում է 37,665 միավոր։

Արտադրողների առումով առաջատարը General Bytes-ն է՝ 11,699 կրիպտո բանկոմատներով (31,1%)։ Հաջորդիվ գալիս են Genesis Coin-ը (9,718, 25,8%) և BitAccess-ը (8,052, 21,4%):

Bitcoin բանկոմատների առաջատար օպերատորը Bitcoin Depot-ն է. Ընկերությունը սպասարկում է 7,542 սարք կամ զբաղեցնում շուկայի մասնաբաժնի 20%-ը: Լավագույն եռյակում են նաև CoinFlip-ը (4874, 12,9%) և BitStop-ը (2565, 6,8%):

Հիշեցնենք, որ 2023 թ. աշխարհում տեղադրված կրիպտո բանկոմատների թիվը նվազել է մոտավորապես 11,4%-ով՝ 37,830-ից հասնելով 33,484 միավորի։

Աղբյուրը`   b24.am