2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը

2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը

2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է վճարած  հարկերը։ 2024 թ. հունվար-մարտ ժամանակահատվածում ընկերությունը վճարել է 15.626.783 հազար դրամ հարկ։ Այս ցուցանիշով ԶՊՄԿ-ն 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ վերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքը։

Նշենք, որ առաջին եռամսյակում չեն արտացոլվում տարեկան հաշվետվությունները, որոնք ըստ հարկային օրենսգրքի ներկայացվում են ապրիլին, և տարեկան վճարների մեծ մասը՝ ռոյալթիի և շահութահարկի մասով արվում է այդ ամսին։ Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ։ Բայց սա արդեն կարտացոլվի հաջորդ եռամսյակում։  Ուստի կարող ենք կանխատեսել, որ հաջորդ եռամսյակում ԶՊՄԿ-ի վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի ցուցանիշը։

Կից աղյուսակում ներկայացված է ԶՊՄԿ-ի վերջին 10 տարվա միայն 1-ին եռամսյակներում վճարած հարկերի դինամիկան։

զմպկ հարկեր.jpg (102 KB)