Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՌԵՍՏ ԿՈՆՑԵՊՏ» ՍՊԸ-ին  պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրներ 20):

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝

  • սննդի կառույցը՝ խոհանոցը ապահովված չէ ձեռքերի լվացման համար  նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով՝ ապահովված տաք և սառը ջրով,
  • խոհանոցի հատակը վնասված են և չունեն հարթ մակերես,
  • աշխատանքային մակերևույթները չեն պահվում նորոգ վիճակում,
  • սանհանգույցի դուռը անմիջապես բացվում է սննդամթերքի մշակման սենյակների մեջ։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։