Բարեկարգվել են Իջևան խոշորացված համայնքի Դիտավան բնակավայրի գյուղամիջյան հրապարակը
Բարեկարգվել են Իջևան խոշորացված համայնքի Դիտավան բնակավայրի գյուղամիջյան հրապարակը և կից փողոցը, տեղադրվել են աղբամաններ և նստարաններ։ Բազալտապատվել են մայթերը։ Գյուղում կառուցվել է ժամանցի վայր, որը ջեռուցվում է և կաշխատի նաև ձմռանը։ Կառուցվել է նաև հասարակական զուգարան։ Այս մասին տեղեկանում ենք Իջևանի համայնքապետարանից։
Վերանորգվել և կահավորվել է գյուղի մանկապարտեզի սենյակներից մեկը։ Այն կծառայի որպես մանկական մարզասենյակ։