Ռուսաստանում գործող եվրոպական բանկերը 2023-ին քառակի շատ հարկ են վճարել

Ռուսաստանում գործող եվրոպական բանկերը 2023-ին քառակի շատ հարկ են վճարել

Ռուսաստանում գործունեություն ծավալելը շարունակող խոշորագույն եվրոպական բանկերը 2023-ին վճարել են ավելի քան 800 միլիոն եվրո հարկ: Սա քառակի ավելի է, քան մինչև ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության մեկնարկը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը:

Ռուսաստանում ակտիվներով յոթ խոշորագույն եվրոպական բանկերը՝ Raiffeisen Bank International-ը, UniCredit-ը, ING-ը, Commerzbank-ը, Deutsche Bank-ը, Intesa Sanpaolo-ն և OTP -ն, 2023 թվականին հայտնել են ավելի քան 3 միլիարդ եվրոյի ընդհանուր շահույթի մասին: Դա եռակի գերազանցում է 2021-ի ցուցանիշը:

Շահութաբերության աճը հանգեցրել է նրան, որ եվրոպական բանկերը վճարել են մոտ 800 միլիոն եվրո հարկ՝ 2021 թվականի 200 միլիոն եվրոյի դիմաց: Ընդ որում՝ եվրոպական բանկերի հարկային վճարումների կեսից ավելին բաժին է ընկնում ավստրիական Raiffeisen Bank International-ին, որն օտարերկրյա վարկատուների թվում ամենամեծ ներկայությունն ունի Ռուսաստանի Դաշնությունում:

Financial Times-ը նշել է, որ օտարերկրյա բանկերը շահել են ռուսական բանկերի դեմ միջազգային պատժամիջոցներից, քանի որ դրանք զրկեցին իրենց մրցակիցներին միջազգային վճարային համակարգերի հասանելիությունից և բարձրացրին արևմտյան բանկերի գրավչությունը երկրում:

Աղբյուրը՝    b24.am