էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը մասնակցել է Iran Expo 2024 6-րդ ցուցահանդեսին

էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը մասնակցել է Iran Expo 2024 6-րդ ցուցահանդեսին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ԻԻՀ Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում մասնակցել է ապրիլի 27-ից մայիսի 1-ը անցկացվող Iran Expo 2024 արտահանման հնարավորությունների 6-րդ ցուցահանդեսին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Նախարարի տեղակալն այցելել է նաև Չաբահարի ազատ տնտեսական գոտու տաղավար, որի գործադիր տնօրենը ներկայացրել է տարածաշրջանի արտադրական և արտահանման հնարավորությունները և հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։
Iran Expo 2024-ին Հայաստանից մասնակցում է շուրջ 70 ընկերության ներկայացուցիչ։
Ցուցահանդեսի շրջանակներում Նարեկ Հովակիմյանը հանդիպել է ցուցահանդեսի հայաստանյան մասնակիցների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն ու ԻԻՀ-ում ՀՀ-ի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
Այցի ընթացքում կայացել են նաև B2B հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են հայ-իրանական գործարար կապերի ամրապնդման, երկկողմանի առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր։