ACSES. Հայաստանի բնակչության բաշխումն ըստ գոյության միջոցի հիմնական աղբյուրի

ACSES.  Հայաստանի բնակչության բաշխումն ըստ գոյության միջոցի հիմնական աղբյուրի
ACSES վերլուծական կենտրոնը, եկամուտների համատարած հայտարարագրմանն ընդառաջ, ներկայացնում է Հայաստանի բնակչության բաշխումն ըստ գոյության միջոցի հիմնական աղբյուրի։
Ըստ 2022 թվականի մարդահամարի արդյունքների՝ Հայաստանի բնակչության 33.3%-ը գտնվում է հարազատների կամ այլ անձանց խնամքի տակ, ընդ որում՝ դրանց 55%-ը կամ 533,800-ը մինչև 14 տարեկան երեխաներ են, իսկ 19%-ը՝ 15-ից 24 տարեկաններ,
Բնակչության 26.3%-ի ապրուստի հիմնական միջոցը վարձու աշխատանքն է, 10․3%-ը ինքնազբաղված են, իսկ 1.5%-ի գոյության հիմնական միջոց է հանդիսանում սեփականությունից ստացված եկամուտը։