Իրանի նախագահը երկիրն անխոցելի է համարում արևմտյան պատժամիջոցների համար

Իրանի նախագահը երկիրն անխոցելի է համարում արևմտյան պատժամիջոցների համար

Թեհրանում բացված «Iran Expo – 2024» վեցերորդ միջազգային ցուցահանդեսը ցույց է տալիս, որ Իրանը անխոցելի է Արևմուտքի պատժամիջոցներից: Այս մասին միջոցառման բացման արարողության ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին:

«Այս ցուցահանդեսը ցույց է տալիս, որ ԻԻՀ-ն անխոցելի է պատժամիջոցների համար: Մինչ այժմ Իրանին մեկուսացնելու թշնամու ծրագրերը հաջողություն չեն ունեցել և ապագայում ոչ մի արդյունքի չեն հանգեցնի»:

Ինչպես նշել է նախագահը, «երկրի երիտասարդությունը սպառնալիքներն ու պատժամիջոցների ճնշումը վերածել է զարգացման հնարավորությունների»: Ռաիսիի խոսքով՝ ամերիկյան վարչակազմը պետք է ընդունի, որ «Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը խայտառակ ձախողվել է»:

Նախագահը նաև նշել է Իրանի հաջողությունները միջուկային և պաշտպանական արդյունաբերության զարգացման գործում՝ ընդգծելով, որ «երկրի դոկտրինայում միջուկային զենք ձեռք բերելու ցանկություն չկա», և որ միջուկային ոլորտում Իսլամական Հանրապետության ձեռքբերումներն օգտագործվում են տարբեր ոլորտներում:

Հիշեցնենք՝ «Iran Expo – 2024» վեցերորդ միջազգային ցուցահանդեսը բաց է մինչև մայիսի 1-ը Թեհրանի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում: Այսնտեղ ներկայացված են արդյունաբերության վեց հիմնական ոլորտներ՝ ներառյալ սննդամթերքից մինչև գյուղատնտեսական, առողջապահականից մինչև նավթաքիմիական պրոդուկտներ և ծառայություններ:

Աղբյուրը` b24.am