Հայաստանի տնտեսական ակտիվության զգալի մասն առաջին եռամսյակում ապահովել է արդյունաբերությունը․ ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսական ակտիվության զգալի մասն առաջին եռամսյակում ապահովել է արդյունաբերությունը․ ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսական ակտիվության զգալի մասն առաջին եռամսյակում ապահովել է արդյունաբերության հատվածը, ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների ամենշաբաթյա մակրովերլուծության մեջ։

«Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2024 թվականի հունվար-մարտին տարեկան կտրվածքով աճել է 14,3 տոկոսով: Տնտեսական ակտիվության զգալի մասը շարունակում է ապահովել արդյունաբերությունը (+30,4 տոկոս) (ըստ մեր հաշվարկների՝ աճն առաջին եռամսյակում կազմել է մոտ 5,8 տոկոսային կետ) ոսկյա զարդերի արտադրության և արտահանման ընդլայնման շնորհիվ»,- ասվում է ուսումնասիրության մեջ։

Նշվում է, որ տնտեսական ակտիվության ավելացումն ապահովել են նաև առևտրի (+26.5%) և ծառայությունների (+5.0%) ոլորտները։

«Ապրանքների արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 2,7 անգամ, իսկ ներմուծումը հունվար–մարտին` 75,8 տոկոսով` հիմնականում արտաքին առևտրի և ոսկյա իրերի վերամշակման աճի հաշվին», - նշում են ԵԱԶԲ-ի վերլուծաբանները։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 723 685,0 մլն դրամ՝ 2023 թվականի հունվար-մարտի համեմատ աճելով 30,4 տոկոսով։ Միևնույն ժամանակ, մարտին տարվա կտրվածքով աճը կազմել է 33,5%, իսկ ամսվա կտրվածքով՝ 0,2%։

Ավելին` arka.am