Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի և պլանավորման նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները

Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի և պլանավորման նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Համաշխարհային Տնտեսական Ֆորումի» (World Economic Forum) շրջանակում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ:
Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության` կողմերը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Կարևորվել են բարձր արտադրողական ոլորտներում երկու երկրներից աշխատանքային ռեսուրսների ներգրավվման հնարավորությունները․ անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին։