Եղիազար Վարդանյանն ընդունել է Հանրային խորհրդի ներկայացուցիչներին

Եղիազար Վարդանյանն ընդունել է Հանրային խորհրդի ներկայացուցիչներին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Հանրային խորհրդի ներկայացուցիչներին։
Շնորհավորելով Եղիազար Վարդանյանին, ում ճանաչում են ակադեմիական միջավայրից, պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ՝ նրանք պաստրաստակամություն են հայտնել ակտիվորեն համագործակցելու կոմիտեի հետ։
Հանդիպմանը քննարկվել են հանրությանը հետաքրքրող քաղաքաշինական հարցեր, անդրադարձ է եղել շենքերի անձնագրավորմանը, քաղաքաշինական նորմերի մշակմանը։ Հանրային խորհրդի ներկայացուցիչներն իրենց պատկերացումներն են ներկայացրել մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման վերաբերյալ, ինչպես նաև՝ հողի արդյունավետ օգտագործմանն ուղղված օրենսդրական կարգավորումների վերաբերյալ իրենց առաջարկները։
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը կարևորել է Հանրային խորհրդի մասնագիտական հանձնաժողովների պատրաստակամությունն՝ աջակցելու քաղաքաշինության բնագավառի օրենսդրության բարելավման գործում։