Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում   Ապրիլի 30-ի և մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում  Ապրիլի 30-ի և մայիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 2-5-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 9-11, Լոռիում և Տավուշում՝ 12-14 աստիճանով։

Երևան քաղաքի մայիսի 1-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան  29.6°C (1987թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան        2.3°C (1984թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան   14.2°C