Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն գյուղի ճանապարհին տեղի է ունեցել սողանք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել սողանք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակվել է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը․ տեղում իրականացվում են մաքրման աշխատանքներ։