Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամների հետ

Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամների հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 30-ին հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։


Ըստ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության` քննարկվել են Միության հետ համագործակցության ընդլայնմանը, գործարար միջավայրի բարելավմանը, ընկերությունների արտադրական կարողությունների ավելացմանը, արտահանման և ներմուծման խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է միության անդամների հարցերին ու լսել նրանց առաջարկները։
 

Հանդիպման մասնակիցները կարևորել են նման հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս վեր հանել առկա խնդիրները և գտնել արդյունավետ լուծումներ, նաև ողջունել են Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը և ընդգծել դրանց շարունակականության անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում։