Մխիթար Հայրապետյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակությանը

Մխիթար Հայրապետյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ապրիլի 30-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի և եվրոպական գործերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոյի ղեկավարած պատվիրակությանը:

Նախարարն իր խոսքում ընդգծել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակն ու փոխգործակցության հետևողական զարգացման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակն ու առաջնահերթությունները, մասնավորապես, կարևորել է կիբեռանվտանգության, թվայնացման, բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցության զարգացումը, Հայաստանի Հանրապետությունում ֆրանսիական տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացվածության ապահովումը։

Տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ապահովման համատեքստում քննարկվել են ռազմական արդյունաբերության և օդատիեզերական ոլորտում գործակցության հեռանկարները։