Հայաստանում ամենամեծաթիվ աշխատողները առևտրի ոլորտում են․ ով որքան աշխատավարձ է ստանում․ banksnews.am

Հայաստանում այս տարվա մարտ ամսին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 307 հազար 655 դրամ։ Այս մասին BanksNews.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներից։
Պետական հատվածում մարտ ամսին միջին աշխատավարձը կազմել է 213 հազար 443 դրամ, մասնավոր հատվածում՝ 345 հազար 621 դրամ։
Նշենք, որ փետրվարին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել էր 273 հազար 425 դրամ։
Հայաստանում ամենաշատ աշխատողները մանրածախ և մեծածախ առևտրի, ավտոմեքենաների նորոգման ոլորտում են՝ շուրջ 126 հազար։
Դրան հաջորդում է կրթության ոլորտը՝ 124 հազար, երրորդ տեղում մշակող արդյունաբերությունն է՝ շուրջ 86 հազար։
Մանրամասները՝ այստեղ