ՀՀ բանկային համակարգի հաճախորդների թիվը 2024թ. հունվարի դրությամբ 4.65 մլն է

ՀՀ բանկային համակարգի հաճախորդների թիվը 2024թ. հունվարի դրությամբ 4.65 մլն է

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2024 թվականի հունվարին բանկերի հաճախորդների ընդհանուր թիվը կազմել է 4,647,114, ինչը 12, 304-ով կամ 0.26%-ով պակաս է 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշից։ Այդ թվում իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների թիվը կազմել է 196,681, ինչը 441-ով կամ 0.22%-ով ավել է 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշից, իսկ ֆիզիկական անձանց թիվը կազմել է 4,450,433, ինչը 12,745-ով կամ 0.29%-ով պակաս է 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշից։

2024 թվականի հունվարի դրությամբ հաճախորդների բացած հաշիվների ընդհանուր թիվը կազմել է 9,488,243, ինչը 67,996-ով կամ 0.72% ավել է 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշից։ Այդ թվում, իրավաբանական անձանց թիվը կազմել է 423,548, ինչը 309-ով կամ 0.07%-ով պակաս է 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշից, իսկ ֆիզիկական անձանց թիվը կազմել է 9,064,695, ինչը 67,305-ով կամ 0.75%-ով ավելի է 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշից։

Բանկերում բնակչությունից ներգրաված ավանդների մնացորդը 2024թ փետրվարի վերջին կազմել է 2,563,807 մլն դրամ և նախորդ ամսվա նկատմամբ աճել` 10,379 մլն դրամով կամ 0.4%-ով, իսկ 2023թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 379,175 մլն դրամով կամ 17.4%-ով:

Եթե 2024 թվականի հունվարի ցուցանիշները համեմատենք 2023 թվականի հունվարի համպատասխան ցուցանիշների հետ, կտեսնենք հետևյալը՝ բանկերի հաճախորդների ընդհանուր թիվը 2024 թվականի հունվարին կազմել է 4,647,114 և 2023 թվականի հունվարի նկատմամբ աճել 652,983-ով կամ 16.35%-ով, իսկ հաշիվների ընդհանուր թիվը 2024 թվականի հուվարի վերջին կազմել է 9,488,243 և 2023 թվականի հունվարի վերջի համեմատ աճ 1,515,090-ով կամ 19%-ով։

Աղբյուրը՝ b24.am