Շրջանառության հարկի դրույքաչափը բարձրացվում է

Շրջանառության հարկի դրույքաչափը բարձրացվում է
Մայիսի 5-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Ինչպես տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից, նախագծերի փաթեթի ընդունման հիմքում դրված են Կառավարության ծրագրով նախանշված հետևյալ նպատակները.
1) շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգի (ԱԱՀ-ի համակարգի) շրջանակներում ձևավորվող հարկային բեռերի տարբերության կրճատում,
2) շրջանառության հարկ վճարողների ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու տնտեսական խթանների ձևավորում, գործարքների փաստաթղթավորման մշակույթի ամրապնդում,
3) գործունեության որոշ տեսակների դուրս բերում միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի արտոնյալ համակարգերից՝ դրանով իսկ այդ համակարգերը դարձնելով ավելի հասցեական: