Կառավարությունը 227 մլն 878 հազար դրամ է հատկացրել Շիրակի մարզպետի աշխատակազմին

Կառավարությունը 227 մլն 878 հազար դրամ է հատկացրել Շիրակի մարզպետի աշխատակազմին
ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի շրջանակներում, կառավարությունն այսօր 227 մլն 878 հազար դրամ է հատկացրել Շիրակի մարզպետի աշխատակազմին։
Այդ թվում՝ 18 մլն 281 հազարը նախատեսվել է Արթիկ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ Փանիկ բնակավայրի մշակույթի տանն անհրաժեշտ գույքը ձեռբերելու նպատակով:
 
Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, 209 մլն 597 հազար դրամը կուղղվի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հաղթանակ, Ձերժինսկի փողոցների և Ազատության հրապարակի նորոգման աշխատանքները մեկնարկելու նպատակով։ Սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 281 մլն 685 հազար դրամ։