ԱԶԳ գործակալության աջակցությամբ պարենային անվտանգության ու տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման ծրագիր է իրականացվում

ԱԶԳ գործակալության աջակցությամբ պարենային անվտանգության ու տեղական արտադրանքի մրցունակության բարձրացման ծրագիր է իրականացվում
Մայիսի 2-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մասնակցել է «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» խորագրով աշխատաժողովին։ Միջոցառման հատուկ հյուրերը և բանախոսներն էին Ավստրիայի Առողջապահության և Սննդի Անվտանգության Գործակալության / AGES / անասնաբույժ Ուլրիկե Վորբերգն ու Ագրարմարքտ Ավստրիա /AMA/ ընկերության տեղում իրականցվող ստուգումների բաժնի ղեկավար Ռութ Ֆիշերեդերը։
Ինչպես տեղեկանցում են էկոնոմիկայի նախարարությունից, միջոցառմանը ներկա էին Ավստրիական զարգացաման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակար Նոռա Ալանակյանը և ԱԳԶԿ (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը։
«ՀՀ-ում կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրին ֆինանսական ու տեխնիկական աջակցություն է տրամադրում Ավստրիական զարգացման գործակալությունը՝ CARD հիմնադրամի միջոցով։
«Ռազմավարական նշանակություն ունեցող այս ծրագրի հաջողությամբ իրականացումն, անշուշտ, կնպաստի պարենային անվտանգության ու տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, նոր շուկաների հասանելիությանն ու անասնաբուժության ոլորտի զարգացմանը» ,- նշել է Տաթիկ Սարգսյանը։
Աշխատաժողովի ընթացքում բանախոսները ներկայացրել են Ավստրիայի անասնաբուժական համակարգն ու դրա կառուցվածքը, անասնաբույժների սերտիֆիակացման/ հավատարմագրման համակարգը, հանրային և մասնավոր անասնաբուժական ծառայությունները, փոքր սպանդանոցների գործունեությունը Ավստրիայում, տեղում իրականացվող ստուգումների կանոնները, կանոնակարգերը, օրենքները, խրախուսումների և պատժամիջոցների մեխանիզմները։
Միջոցառմանն հաջորդել է հետաքրքրող հարցերի վերաբերյալ հարց ու պատասխան։