FLYONE ARMENIA ավիաընկերությունը մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը ս.թ. մայիսի 2-ից մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի: Այս մասին տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը շնորհավորում է գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ: