Մխիթար Հայրապետյանն այցելել է DataArt Armenia

Մխիթար Հայրապետյանն այցելել է DataArt Armenia
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ այցելել է DataArt Armenia ընկերություն։ 

Ըստ ԲՏԱ նախարարության հաղորդագրության` տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից DataArt ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Բաղդասարյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերության տարածքում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, նախատեսվող ծրագրերին, ընկերության գրանցած հաջողություններին:
Այցի ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական և ՏՏ ոլորտի զարգացմանը միտված օրենսդրական բարեփոխումները, պետական աջակցության ծրագրերը, նոր գաղափարներն ու պետություն-մասնավոր համագործակցության հնարավորությունները:
Անդրադարձ է եղել նաև Հայաստան տեղափոխված արտասահմանցի մասնագետներին, DataArt Armenia-ում նրանց ներգրավվածությանը, աշխատանքային պայմաններին և հետագա գործունեությանը: