Bloomberg. Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները

Bloomberg. Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները

Թուրքիան այսօրվանից դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ։  Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը` հղում կատարելով թուրք երկու պաշտոնյայի:  

«Թուրքիան հինգշաբթի օրվանից դադարեցրել է բոլոր արտահանումները և ներմուծումներն Իսրայել և Իսրայելից», - նշում է գործակալության հաղորդման մեջ։

Նշվում է նաև, որ Թուրքիան դեռ պաշտոնապես չի հայտարարել այս որոշման մասին։