Երեւանում փոշու եւ ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօթերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն»-ը ներկայացրել է Երեւանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 25-ից մայիս 1-ն ընկած ժամանակահատվածում։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ ապրիլի 27-ին, Շենգավիթում՝ ապրիլի 25-ին, 27-ին, 30-ին և մայիսի 1-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում ապրիլի 27-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
