Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Վանաձոր

Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Վանաձոր
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը մայիսի 2-ին հյուրընկալել էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերանզանցություն Յուտակա Աոկիին:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ողջունելով հյուրերին՝ ընդգծել է Ճապոնիայի դեսպանատան և Վանաձորի համայնքապետարանի միջև ձևավորված ջերմ ու գործնական հարաբերությունները։ Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել հետագա համագործակցությունը զարգացնելու շուրջ։