ՀՀ իշխանությունն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար

ՀՀ իշխանությունն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
ՀՀ կառավարությունը մոտ 2,4 մլրդ դրամ (մոտ 6,2 մլն դոլար) կհատկացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովն անցկացնելու համար, որը տեղի կունենա մայիսի 14-ից 16-ը։
Միջոցառման համար սկզբում հատկացվել էր 2 մլրդ 219 մլն դրամ։ Այսօր կառավարության նիստում որոշվեց գումարն ավելացնել ևս 179 միլիոնով, որը կպահանջվի մի շարք ներկայացուցչական ծախսեր հոգալու համար։
Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը հյուրընկալում է միջազգային ֆինանսական կազմակերպության տարեկան ժողովը։ Ակնկալվում է, որ հանդիպմանը և ուղեկցվող գործարար համաժողովին կմասնակցեն շուրջ 2 հազար ֆինանսիստներ և ներդրողների, այդ թվում՝ աշխարհի առաջատար բանկերի ներկայացուցիչներ։