Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը

Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը

Eurowings ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ  չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ: Այս մասին տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների  համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.eurowings.com  կամ  կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: