ՀՀ ՏԿԵՆ. Քննարկվել են Հայկական ատոմակայանի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքի վերաբերյալ հարցեր

ՀՀ ՏԿԵՆ. Քննարկվել են Հայկական ատոմակայանի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքի վերաբերյալ հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցություն է անցկացրել Հայկական ատոմային էլեկտրակայանում։
Ըստ ՀՀ ՏԿԵ նախարարության հաղորդագրության` խորհրդակցությանը մասնակցել է նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։
Խորհրդակցության ընթացքում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նախարարին է զեկուցել կատարված և ընթացքում գտնվող աշխատանքները։
Քննարկվել են Ատոմակայանի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների, կատարվող աշխատանքների ժամկետների համապատասխանության վերաբերյալ հարցեր։
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված ժամկետները պահպանվեն, ինչպես նաև վերլուծվեն այն դեպքերը, երբ նախատեսված ժամկետները չեն պահպանվել և ներկայացվեն համապատասխան հիմնավորումներ։