Հայկական SARD Anti-Cheat-ը GISEC 2024-ի ընթացքում ճանաչվել է տարածաշրջանի լավագույն ստարտափ

Հայկական SARD Anti-Cheat-ը GISEC 2024-ի ընթացքում ճանաչվել է տարածաշրջանի լավագույն ստարտափ

Ապրիլի 22-25-ը Դուբայում կայացավ GISEC Global-ը` կիբերանվտանգության ոլորտում աշխարհում ամենանշանակալի իրադարձություններից մեկը։

Ամենամյա միջոցառումը այս տարի մեկ հարկի տակ էր հավաքել ոլորտի 750 առաջատար ընկերությունների, 350 բանախոսների և ավելի քան 20,000 այցելուների՝ աշխարհի 130 երկրներից:

Էքսպոյին և կոնֆերանսին զուգահեռ ընթացող միջոցառումներից էր ստարտափների միջև անցկացվող Cyber Stars մրցույթը։ Մրցույթին մասնակցում էին 70 ստարտափներ՝ պայքարելով 5 տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչվելու համար։ Երկու փուլերի ընթացքում ունեցած ելույթների և դրանց հաջորդած հարց-պատասխանների գնահատման արդյունքում պրոֆեսիոնալ ժյուրին «Տարածաշրջանի լավագույն ստարտափ» անվանակարգում հաղթող ճանաչեց SARD Anti-Cheat ընկերությանը։

SARD Anti-Cheat ընկերության Բիզնեսի զարգացման մենեջեր Աննա Գասպարյանը, ով մրցույթի ընթացքում ներկայացնում էր ընկերությունը նշում է․ «GISEC Global-ի աշխարհագրությունը բավականին լայն է` Մերձավոր Արևելքից մինչև Աֆրիկա և Եվրոպա։ Այս տարածաշրջանում լավագույնը ճանաչվելը և համաշխարհային ազդեցություն ունեցող ժյուրիի անդամների ոգևորիչ խոսքերին արժանանալը մեզ համար անչափ պատվաբեր է։ Սա ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք ընթանում և SARD Anti-Cheat-ը շատ մոտ է համաշխարհային հաջողությանը»։

GISEC-ը կիբերանվտանգության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների և մասնագետների համար գաղափարների և նորարությունների փոխանակման եզակի հարթակ է, որին այս տարին ներկայացված էին այնպիսի առաջատար ընկերություններ ինչպիսիք են՝ Cisco, Kaspersky, Microsoft, Amazon Web Services, Cloudflare, և այլն։

Ավելին`   b24.am