Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել են մարզում ընթացող շինարարության օրինականության հիմքերի ապահովման հարցերը

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել են մարզում ընթացող շինարարության օրինականության հիմքերի ապահովման հարցերը
Մայիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։
Կարեն Սարգսյանը ոլորտային պատասխանատու ստորաբաժանումների հետ քննարկեց ԼՂՀ-ից տեղահանված անձանց առկա խնդիրների կարգավորման, մարզում ընթացող շինարարության օրինականության հիմքերի ապահովման, համայնքների ղեկավարների և ավագանիների կողմից ընդունված որոշումների իրավաչափության, սուբվենցիոն ծրագրերի երաշխիքային ժամկետների ուսումնասիրման հետ կապված հարցեր։
Օրակարգային հարցերից էր նաև գարնանային վարարումների վտանգների ռիսկերի նվազեցմանն ուղղված աշխատանքների կազմակերպումը։
Խորհրդակցության ավարտին մարզպետ Կարեն Սարգսյանը հանձարարեց՝ իր հաստատմանը ներկայացնել մայիսի 9-ին նվիրված միջոցառումների, ինչպես նաև մարզային շաբաթօրյակի կազմակերպման ու անցկացման ծրագիր-ժամանակացույց։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ստացան այլ հանձնարարականներ ևս։