Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 427.807 մլն դոլար

Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 427.807 մլն դոլար

Հայաստանի պետական պարտքն այս տարվա մարտի 31-ի դրությամբ կազմել է  4 տրիլիոն 783 մլրդ 483.5 մլն դրամ, այդ թվում՝ արտաքին պարտքը կազմել է 2 տրիլիոն 527 մլրդ 928.1 մլն դրամ։

Պետական պարտքը դոլարով կազմել է 12 մլրդ 163.048 մլն դոլար, այդ թվում՝ արտաքին պարտքը՝ 6 մլրդ 427.807 մլն դոլար։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, դեկտեմբերին պետական պատքը կազմել է 11 մլրդ 845.413 մլն, հունվարին՝ 11 մլրդ 914.156  մլն, իսկ փետրվարին՝ 11 մլրդ 942.799 մլն դրամ։ Մարտին փետրվարի համեմատ դոլարով արտահայտված պետական պարտքն աճել է 220.249 մլն դոլարով, իսկ արտաքին պարտքը նվազել է 13.511 մլն դոլարով։