Արարատի մարզում ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ասֆալտապատման աշխատանքները

Արարատի մարզում ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ասֆալտապատման աշխատանքները
Արարատի մարզի Մասիս համայնքի բնակավայրերում ընթացքի մեջ են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող ասֆալտապատման աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում են Արարատի մարզպետի աշխատակազմից, մասնավորապես, ասֆալտապատվում են Մասիս համայնքի Դարակերտ և Ջրահովիտ բնակավայրերի փողոցները:
Նշված ծրագրում ընդգրկված են նաև Մասիս համայնքի Մասիս քաղաքի, Այնթապ, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Հայանիստ, Հովտաշատ, Մարմարաշեն, Նոր Խարբերդ, Ջրահովիտ, Սայաթ-Նովա, Սիս բնակավայրերի մի շարք փողոցներ:
Ծրագրի երեք ենթածրագրերի ընդհանուր արժեքը 2.000.595.351 ՀՀ դրամ է, որի 35%–ը պետական աջակցության չափն է, իսկ 65 %–ը տրամադրվում է համայնքային բյուջեից: