Առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 3․2 տոկոսով

Առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 3․2 տոկոսով

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3․2 տոկոսով։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, այս տարվա հունվար-մարտին Հայաստան է ժամանել 435 775 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանահատվածի 449 981-ի համեմատ։ Այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 21․9 տոկոսով․ 2023 թվականի հունվար-մարտին ՌԴ-ից Հայաստան էր այցելել 236 020 մարդ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 184 317։

ԱՄՆ-ից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 4․8 տոկոսով, Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած զբոսաշրջիկների թիվը՝ 40 տոկոսով, Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվը՝ 28․7 տոկոսով, Ֆրանսիայից այցելած զբոսաշրջիկների թիվը՝ 19․8 տոկոսով, Իրանից այցելած զբոսաշրջիկների թիվը՝ 32․6 տոկոսով, Հնդկաստանից այցելած զբոսաշրջիկների թիվը՝ 2․7 անգամ եւ այլն։