Առաջին եռամսյակում Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալն աճել է 2.1 անգամ
Հայաստանի արտաքին և փոխադարձ առեւտրաշրջանառության ծավալն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.1 անգամ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, արտաքին եւ փոխադարձ առեւտրաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-մարտին կազմել է 9 մլրդ 169 մլն 704.5 հազար դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4 մլրդ 327 մլն 235.7 հազար դոլարի փոխարեն։ Այդ թվում՝ արտահանումը կազմել է 4 մլրդ 422.8 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 4 մլրդ 746.9 մլն դոլար։
Վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 2.3 անգամ, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների հետ՝ 2.4, իսկ ՌԴ հետ՝ դարձյալ 2.4 անգամ։
ԵՄ անդամ երկրների հետ առաջին եռամսյակում ՀՀ արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 27․1 տոկոսով։
ԱՄՆ հետ ՀՀ առեւտրաշրջանառությունը նվազել է 37․4 տոկոսով։
Արաբական Միացյալ Էմիրություններ-ՀՀ առեւտրաշրջանառությունն աճել է 6.9 անգամ։
Իսկ Չինաստանի հետ ՀՀ առեւտրաշրջանառությունը ռեկորդային աճ է գրանցել՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճելով 96․0 տոկոսով։