Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ․ Երևանի քաղաքապետ

Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ․ Երևանի քաղաքապետ

«Telcell» ընկերության հետ իրականացվող տոմսային նոր համակարգի ներդրման հիմնական աշխատանքների ավարտի վերջնաժամկետ է սահմանված մայիսի 14-ը, գործընթացն ավարտական փուլում է: 

Այս մասին հայտնել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մայիսի 6–ին քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ 

«Այսինքն, մենք այս տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ։ Ու 50 կանգառասրահներում արդեն իսկ տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից է մոտենում: Ունենալու ենք նաև 171 նոր 8.5 մետրանոց ավտոբուսներ և 15 նոր տրոլեյբուսներ: Այս ավտոբուսների ու տրոլեյբուսների ներմուծումից և գծեր դուրս գալուց հետո նոր սկսելու է գործել տոմսային համակարգը», - ամփոփել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: