Ներկայացվել են «Գաղափարից բիզնես» և «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրերը

Ներկայացվել են «Գաղափարից բիզնես» և «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրերը
Երևանի պետական համալսարում մայիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2024թ. դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվական 2-րդ հանդիպումը։
Նախարարության աշխատակիցները հանդիպման մասնակիցներին են ներկայացրել «Գաղափարից բիզնես» և «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրերի նպատակները, բաղադրիչները, «armeps» համակարգում հայտի լրացման կարգը, մասնակցության պայմաններն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որից հետո պատասխանել են ծրագրերին վերաբերող բոլոր հարցադրումներին։
Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից, հանդիպման վերջում, «Գաղափարից բիզնես» մրցույթի «Մուտք դեպի շուկա» բաղադրիչի 2022թ. հաղթողներից «Doctor Yan» ընկերության ներկայացուցիչ Իրինա Ղազարյանը խոսել է մրցույթին մասնակցության և դրամաշնորհի արդյունքում գրանցած հաջողությունների մասին։