Հայաստան՝ հնարավորությունների երկիր
ՎԶԵԲ տարեկան հանդիպման քննարկումների հիմնական ուղղությունները
Յուրաքանչյուր տարի ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը համախմբում է ՎԶԵԲ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ֆինանսական աշխարհի ներկայացուցիչների և բիզնես առաջնորդների՝ համընդհանուր ֆինանսատնտեսական խնդիրների շուրջ քննարկումներ ծավալելու և դրանց լուծումների շուրջ համագործակցելու նպատակով:
Այս տարի ՎԶԵԲ-ը կենտրոնանալու է երեք առանցքային թեմաների վրա՝ ներառականություն, թվայնացում և կանաչ անցում ՝ իր առաջնահերթություններին համապատասխան:
Այս թեմաներից յուրաքանչյուրը արտացոլում է ՎԶԵԲ-ի առաքելության էությունը և ցույց է տալիս ժամանակակից բիզնեսի և առաջընթացի զարգացող պատկերը:
Տարեկան ժողովը ներառում է նաև դոնորների հանդիպումներ
Դոնորների հետ համագործակցությունը և համաֆինանսավորումը կարևոր է: Դրանք միավորվում են տարեկան նիստի շրջանակներում՝ ընդհանուր գործունեության արդյունքները քննության առնելու, Բանկի՝ տարածաշրջանների վրա ազդող ընթացիկ ճգնաժամերին համատեղ արձագանքները քննարկելու և ՎԶԵԲ տնտեսություններում դիմակայությունն ավելացնելու նպատակով արդյունավետ գործելու եղանակն ուսումնասիրելու համար։