Իրականացվում է «Գյումրի համայնքի թվով 10 մանկապարտեզների վերանորոգում» սուբվենցիոն ծրագիրը

Իրականացվում է «Գյումրի համայնքի թվով 10 մանկապարտեզների վերանորոգում» սուբվենցիոն ծրագիրը
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ հերթական շրջայցն է կատարել՝ դիտարկելու տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքների որակն ու ընթացքը։
Դիտարկվել են նաև «Գյումրի համայնքի թվով 10 մանկապարտեզների վերանորոգում» սուբվենցիոն ծրագրով իրականացված աշխատանքները։ Պատասխանատուները եղել են «Անի պարտեզ», «Կարմիր գլխարկ», «Հուսո առագաստ», «Ձյունիկ» մանկապարտեզներում, շրջայցի ընթացքում արձանագրվել են բամաթիվ թերացումներ ու բացթողումներ, որոնց անհապաղ վերացման համար տրվել են հանձնարարականներ։
Աննա Մարտիկյանը նշել է, որ մարզպետի անմիջական հանձնարարականն է անել հնարավորը սուբվենցիոն ծրագրերում անգամ ամենափոքր խնդիր չունենալու համար, անընդունելի կհամարվեն բոլոր այն ծրագրերը, որոնցում առկա են թերացումներ։
Նշենք, որ «Գյումրի համայնքի թվով 10 մանկապարտեզների վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 126 մլն 901 հազար դրամ է, կառավարությունը տրամադրելու է գումարի 70 տոկոսը։