Առկա. Հայաստանն ունի ֆինտեխի զարգացման ներուժ․ ՎԶԵԲ–ի նախագահ

Հայաստանը շատ լավ դիրք է զբաղեցնում ՏՏ և թվային ֆինտեխի, այդ թվում՝ ծառայությունների թվայնացման ոլորտում, և ունի ներուժ։ Այս մասին հայտարարել է ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոն Երևանում բանկի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում։
Միաժամանակ, ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալքացին հավելեց, որ բանկը լուրջ ուշադրություն է դարձնում ոլորտում տեղի ունեցող զարգացումներին։
«ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի ընթացքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկ օր կնվիրվի ֆինտեխին, որտեղ որակավորված բանախոսները կքննարկեն ֆինտեխի զարգացումները», - ասաց Ախալքացին։
Նրա խոսքով, այս հարցերը Բանկի հաճախորդների օրակարգում են: Բանկի գործընկերներն իրենց ներդրումների մեծ մասն ուղղում են նաև արհեստական բանականության լուծումներին, ինչը բարձրացնում է արդյունավետությունը:
«ՎԶԵԲ-ը ֆինանսավորում է այս հատվածը Հայաստանում՝ ներդրումներ կատարելով միակ հայկական «միաեղջյուրում»՝ «Picsart»-ում։ ՎԶԵԲ–ը նաև աջակցում է Team Telecom Armenia–ին՝ 400 հազար բաժանորդների ծածկույթն ապահովելու համար», – ասաց Ախալքացին։
Ավելին` arka.am