Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին. Օրենսդրական փոփուոթյունների մասին իրազեկում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին. Օրենսդրական փոփուոթյունների մասին իրազեկում

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում իրականացված փոփոխությունների մասին

2023 թվականի հունիսի 9-ից ուժի մեջ է մտել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-150-Ն և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-152-Ն ՀՀ օրենքները։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 94.1-րդ հոդվածում (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության պահանջների խախտմամբ գործունեություն իրականացնելը) կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացումն առանց փորձաքննական դրական եզրակացության կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացումն օրենքի ուժով բացասական եզրակացություն ստացած հաշվետվության կամ փորձաքննական բացասական եզրակացության առկայության դեպքում առաջացնում է տուգանքի նշանակում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված նախատեսվող գործունեության

Ա կատեգորիայի դեպքում
քաղաքացիների նկատմամբ` 5մլն ՀՀ դրամ,
պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` 10մլն ՀՀ դրամ: 

Բ կատեգորիայի դեպքում
քաղաքացիների նկատմամբ` 500.000 ՀՀ դրամ,
պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 5մլն ՀՀ դրամ։

2. Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի կամ ՇՄԱԳ հաշվետվության, ներառյալ՝ բնապահպանական կառավարման պլանի կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի կամ փորձաքննական եզրակացության պահանջները կամ պայմանները չկատարելը, իսկ սահմանված ժամկետների դեպքում` սահմանված ժամկետներում չկատարելը կամ խախտելը կամ դրանցից շեղվելը առաջացնում է տուգանքի նշանակում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված նախատեսվող գործունեության

Ա կատեգորիայի դեպքում
քաղաքացիների նկատմամբ` 200.000 ՀՀ դրամ,
պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` 400.000 ՀՀ դրամ;

Բ կատեգորիայի դեպքում
քաղաքացիների նկատմամբ` 100.000 ՀՀ դրամ,
պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` 200.000 ՀՀ դրամ։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տուգանքի նշանակման օրվանից տեսչական մարմնի սահմանած ժամկետում փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի կամ ՇՄԱԳ հաշվետվության, ներառյալ՝ բնապահպանական կառավարման պլանի կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկման ծրագրի կամ փորձաքննական եզրակացության պայմանները կամ պահանջները չկատարելը, պահանջների կամ պայմանների խախտումները կամ շեղումները չվերացնելը առաջացնում է տուգանքի նշանակում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նախատեսվող գործունեության

Ա կատեգորիայի դեպքում
քաղաքացիների նկատմամբ` 5մլն ՀՀ դրամ,
պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ` 10մլն ՀՀ դրամ։

Բ կատեգորիայի դեպքում
քաղաքացիների նկատմամբ` 2.5մլն ՀՀ դրամ,
պաշտոնատար անձանց կամ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 5մլն ՀՀ դրամ։

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=178443 https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=178444