Կատարողական վարույթի նյութերն արդեն հասանելի են «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակում

Կատարողական վարույթի նյութերն արդեն հասանելի են «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակում
Կատարողական վարույթի նյութերն արդեն հասանելի են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Ըստ նախարարության հաղորդագրության` Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը լրամշակել և ընդլայնել է «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները։
«Անձնական գրասենյակ»-ում այսուհետև նաև պահանջատեր ֆիզիկական անձինք կարող են դիտել կատարողական վարույթի նյութերը, ինչը հնարավոր է դարձել հարկադիր կատարման ոլորտի շարունակական թվայնացման արդյունքում։
Նախարարությունը քաղաքացիներին հորդորում է ակտիվորեն օգտվել cabinet.harkadir.am էլելտրոնային հարթակից՝ տեղեկացված լինելու և սեփական ժամանակը խնայելու համար։