Հայաստանը Բեռլինում մասնակցում է «ATM Dubai 2024» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանը Բեռլինում մասնակցում է «ATM Dubai 2024» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
Մայիսի 6-9 Բեռլինում Հայաստանը մասնակցում է «ATM Dubai 2024» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեից։
Ըստ կոմիտեի հաղորդագրության` ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն 23 ոլորտի կազմակերպությունների հետ միասին ներկայացնում է Հայաստանը որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն` ծանոթացնելով հյուրերին մեր երկրի տուր պրոդուկտներին, այդ թվում` հայկական մշակույթին և համեղ ուտեստներին, որոնք ներկայացված էին տաղավարում:

Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի պաշտոնական տաղավար են այցելել ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը,Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուպատոս Արտակ Ավետիսյանը և խորհրդական-հյուպատոս Սաթենիկ Զիրեկյանցը:
Զբոսաշրջության կոմիտեն հանդիպումներ է ունեցել մասնակից երկրների զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային հայտնի ընկերությունների հետ ինչպիսիք են՝ BBC Global news, Expedia, Lonely Planet, Wanderlust և քննարկել համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները: