Հայաստանի և Օմանի միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման արձանագրություն է ստորագրվել

Հայաստանի և Օմանի միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման արձանագրություն է ստորագրվել
2024 թվականի մայիսի 7-ին տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջև ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և Օմանի Սուլթանության Քաղաքացիական ավիացիայի իշխանության Օդային տրանսպորտի ղեկավար Սալիմ Համեդ Սաիդ Ալ Հուսեյնի գլխավորությամբ։
Ինչպես տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, բանակցությունների արդյունքում գործընկեր պետությունների ավացիոն իշխանությունների միջև ստորագրվել է հանդիպումների արձանագրություն և նախաստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Օմանի Սուլթանության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի նախագիծը։
Հանդիպումների արձանագրության ստորագրումը և համաձայնագրի նախագծի նախաստորագրումը նպատակաուղղված են Հայաստանի և Օմանի միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքի և գործարար կապերի աշխուժացմանը։