«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը»․ Radar Armenia

«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը»․ Radar Armenia

ՀՀ-ն ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանից

«Հայաստանը միաժամանակ չի առարկել տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,- ասաց խոսնակը։