Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել

Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի տարբեր բնակավայրերում հաստատված 40 կանայք «Մարտունու կանանց  համայնքային խորհուրդ» ՀԿ կողմից իրականացված ծրագրի շրջանակներում վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Մարտունու կանանց  համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանից,  ծրագիրն  ուղղված է կանանց տնտեսական անկախությանն ու հզորացմանը:

«Մենք երկու ծրագրով ենք աշխատում: Մի ծրագիրը Յունիսեֆ-ն է ֆինանսավորում՝ Գյումրու երիտասարդական ակումբների հետ, և մյուս ծրագիրը Կանանց ռեսուրսների կենտրոնը՝ շվեդական կազմակերպության հետ: Յուրաքանչյուր ծրագրով 20 կին է վերապատրաստվել: Այսօր 31-ն արդեն ստացան իրենց նվերները, որոնք համապատասխանում են  յուրաքանչյուր մասնագիտությանը: Դրանք ջեռոցներ են, հարիչներ, կարի մեքենաներ և կարի պարագաներ, գեղեցկության տարբեր ծառայությունների համար անհրաժեշտ սարքավորումներ և նյութեր: Սրանք բավարար են, որ կանայք, թեկուզ տանը, կարողանան մատուցել բարձրորակ ծառայություններ»:

Իրենց տպավորություններով կիսվել են նաև ծրագրի շահառուները։

Մանրամասները՝ այստեղ