Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ

Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ
Երևանի զբոսաշրջային ոլորտը զարգացնելու և հարմարավետ ու հյուրընկալ միջավայր ձևավորելու նպատակով համայնքը տարբեր նոր նախագծեր է դիտարկում: Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է զբոսաշրջության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այն նախագծերն ու քայլերը, որոնք անհրաժեշտ են Երևանը, որպես գրավիչ զբոսաշրջային քաղաք դիրքավորելու համար:
«Այս համատեքստում, շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում»,- տեղեկացնում է Տիգրան Ավինյանը։