Վահագն Խաչատուրյանը ԱՄՆ հայկական համայնքին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը և զարգացման միտումները

Վահագն Խաչատուրյանը ԱՄՆ հայկական համայնքին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը և զարգացման միտումները
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր վիճակը և զարգացման միտումները, անդրադարձել՝ երկրի տնտեսական համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացվածությանն ու դերակատարությանը:
Նախագահ Խաչատուրյանը մեծապես կարևորել է հայ համայնքի հետ հանդիպումները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության համար Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը: