Պուտինը ՌԴ-ի վարչապետի պաշտոնում առաջարկել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը

Պուտինը ՌԴ-ի վարչապետի պաշտոնում առաջարկել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել երկրի վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Այս մասին, Sputnik Արմենիայի փոխանցմամբ, հայտնել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Մայիսի 6-ին Պուտինը շնորհակալություն էր հայտնել պաշտոնաթող կառավարությանը համատեղ աշխատանքի համար:
Նրա թեկնածությունը կքննարկվի մայիսի 10-ին լիագումար նիստում։
Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինի երդմնակալությունից անմիջապես հետո՝ մայիսի 7-ին: Այդ օրը Ռուսաստանի ղեկավարը հրամանագիր է ստորագրել կառավարության լիազորությունները վայր դնելու մասին, հստակեցվել է, որ կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները:

Մինչ այդ կառավարության լիազորությունները վայր դնելու մասին հրամանագիրը ստորագրել էր վարչապետ Միխայիլ Միշուստինը: Ընթացակարգն անցել է Սահմանադրությանը և «Ռուսաստանի Դաշնության կառավարության մասին» օրենքին համապատասխան։

Այս անգամ կառավարությունն առաջին անգամ ամբողջությամբ կընտրվի նոր կանոններով, որոնք ուժի մեջ են մտել Սահմանադրության փոփոխություններից մտցնելուց հետո: Նոր նորմերի համաձայն՝ վարչապետների, փոխվարչապետների և նախարարների մեծամասնության թեկնածությունները կհաստատի Պետդուման: Դա չի վերաբերվում ուժային բլոկին, որի մեջ մտնում են ՆԳՆ-ն, ԱԻՆ-ը, ԱԳՆ-ն, ՊՆ-ն և արդարադատության նախարարությունը. դրանց ղեկավարներին նախագահը կնշանակի միայն Դաշնության խորհրդի հետ խորհրդակցելուց հետո:

Աղբյուրը`   arm.sputniknews.ru