Modex. Հայաստանի՝ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը, 2021-2023թթ․

Modex. Հայաստանի՝ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը, 2021-2023թթ․
Մոդեքս խորհրդատվական ընկերությունը ներկայացնում է Հայաստանի՝ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման տվյալները 2021-2023 թվականներին։

2023 թվականին Հայաստանից արտահանվել են 928 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բարձր տեխնոլոգիական ապրանքներ, ինչը շուրջ 70%-ով ավել է, քան 2022-ին և 18 անգամ գերազանցում է 2021թ-ի ցուցանիշը։
Արտահանման կտրուկ աճը հիմնականում պայմանավորված է վերաարտահանմամբ, հատկապես պատկառելի աճ է արձանագրվել էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության սարքավորումների դեպքում:
2023 թվականին Հայաստանից արտահանված բարձր տեխնոլոգիական ապրանքների 71.5%-ը կամ շուրջ 664 մլն ԱՄՆ դոլարը բաժին է հասել էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության ոլորտի տարբեր ապրանքների արտահանմանը, ինչը շուրջ երկու անգամ ավել է, քան նախորդ տարի և շուրջ 100 անգամ ավել, քան 2021-ին։
2023 թվականին բարձր տեխնոլոգիական ապրանքներին բաժին է հասել Հայաստանի ապրանքային արտահանման 11%-ը։