Կնքվել է ոսկու գրավադրմամբ սպառողական վարկեր ունեցող ֆիզիկական անձանց պարտքը ներելու թվով 469 որոշում

Կնքվել է ոսկու գրավադրմամբ սպառողական վարկեր ունեցող ֆիզիկական անձանց պարտքը ներելու թվով 469 որոշում
ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի թիվ 2326-Ն որոշմամբ սահմանված ոսկու գրավադրմամբ սպառողական վարկեր ունեցող առանձին ֆիզիկական անձանց պարտավորությունները ներելու որոշման ընդունման արդյունքում մայիսի 10-ի դրությամբ կնքվել է թվով 469 պարտքի ներելու մասին որոշում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, ֆինանսների նախարարությունը շարունակում է որոշման շահառու հանդիսացող անձանց դիմումների ընդունման գործընթացը։